Sublime Text
Sublime Text-ը Python ծրագրային լեզվի կիրառական ծրագրավորման միջերես ունեցող ելակետային կոդի միջհարթակային խմբագրիչ է։ Այն ի սկզբանե օժանդակում է ծրագրավորման և նշարկման բազմաթիվ լեզուներ։ Lրացուցիչ ֆունկցիաները կարող են ավելացնել խրվակների օգնությամբ։ Խմբագրիչի պաշտոնական կայքը հնարավորություն է տալիս անվճար և անսահմանափակ ժամանակով լիարժեք օգտվել ծրագրից՝ ծանոթանալու նպատակով, սակայն գործնական, շահութաբեր գործունեություն ծավալելիս այն օգտագործելու համար անհրաժեշտ է թույլատրագիր գնել։ Տարբերակների պատմությունը
Sublime Text 1Ծրագրի առաջին տարբերակը նախատեսված էր միայն Windows օպերացիոն համակարգի համար։ Հնարավորությունները.[16]
Sublime Text 22-րդ տարբերակից սկսած Sublime Text-ը հասանելի դարձավ մյուս օպերացիոն համակարգերի համար։ Թողարկվեցին տարբերակներ Mac OS X և Լինուքս համակարգերի համար[17]։ Նորարարություններ
Լեզուների աջակցումSublime Text-ն աջակցում է ծրագրավորման բազմաթիվ լեզուների[18] և հնարավորություն ունի լուսավորել հետևյալ լեզուների կոդերը. C, C++, C#, CSS, D, Dylan, Erlang, HTML, Groovy, Haskell, Java, JavaScript, LaTeX, Lisp, Lua, Markdown, MATLAB, OCaml, Perl, PHP, Python, R, Ruby, SQL, TCL և XML։ Ծրագրային այն լեզուներից բացի, որոնց աջակցումն ապահովված է ծրագրային փաթեթում, օգտագործողը հնարավորություն ունի այլ լեզուների աջակցման համար բեռնել հավելվածներ։ ԹեմաներSublime Text ծրագրային փաթեթում ներառված են 22 տարբեր թեմաներ։ Օգտագործողը հնարավորություն ունի հավելվածների միջոցով ավելացնել նոր թեմաներ։ ՄինիքարտեզՕգտագործողն էկրանի աջ հատվածում տեսնում է ծրագրի ընթացիկ կոդը, որի միջոցով հնարավորություն ունի արագ անցում կատարել կոդի տարբեր հատվածներ։ ԱվտոլրացումSublime Text-ով աշխատանքի ժամանակ ծրագիրը՝ կախված ծրագրավորման լեզվից, առաջարկում է գրառումն ավարտելու տարբերակներ, որը մեծացնում է կատարվող աշխատանքի արագությունը։ Կոդի լուսավորումSublime Text-ի մուգ ֆոնը նախատեսված է կոդն ավելի ակնառու դարձնելու համար։ Կոդի տարբեր հատվածներ ունեն տարբեր լուսավորում, որը հնարավորություն է տալիս հեշտությամբ զանազանել կոդի հատվածները։ Sublime Text 3Sublime Text 3-ի բետա-տարբերակը թողարկվել է 2013 թվականի հունվարի 29-ին։ Սկզբում այն հասանելի էր միայն գրանցված օգտագործողների համար, որոնք արդեն գնել էին Sublime Text 2-ի լիցենզիան։ Սակայն հետո այն հասանելի դարձավ բոլորի համար։ Ծանոթագրություններ
Արտաքին հղումներ
|