Perl
Perl, ընդհանուր նշանակության բարձր մակարդակի ինտերպրետացվող դինամիկ ծրագրավորման լեզու է, ստեղծվել է Լարրի Ուոլի կողմից, ով կրթությամբ լեզվաբան է։ Լեզվի անվանումն իրենից ներկայացնում է հապավում, որը նշանակում է Practical Extraction and Report Language՝ «տվյալների դուրսբերման և զեկույցների կազմման պրակտիկ լեզու»[8]։ Սկզբնականում հապավումը կազմված էր հինգ տառերից, որոնց այդպիսի դասավորությունը համընկնում էր անգլերեն pearl («մարգարիտ») բառի հետ։ Սակայն հետագայում պարզվեց, որ այդպիսի լեզու արդեն գոյություն ունի (տես՝ PEARL), ուստի «a» տառը հեռացրեցին անվանումից։ Perl լեզվի թալիսման է համարվում ուղտը` ոչ այնքան գեղեցիկ, բայց շատ դիմացկուն մի կենդանի, որը կարող է ծանր աշխատանքներ կատարել։ Լեզվի հիմնական հատկություն է համարվում տեքստի հետ աշխատելու հարուստ հնարավորությունները, այդ թվում՝ կանոնավոր արտահայտությունները, որոնք մտնում են լեզվի շարահյուսության մեջ։ Perl–ը շատ հատկություններ ժառանգել է ծրագրավորման C և AWK լեզուներից։ Perl–ը հայտնի է նաև իր CPAN լրացուցիչ մոդուլների հսկայական հավաքածուով, որոնք տեղադրված են http://www.cpan.org կայքում։ Մեկ տողանոց ծրագրերPerl–ի հետաքրքիր և հաճախ օգտագործվող հնարավորություններից է մեկ տողանոց, այսպես կոչված, one-liners, ծրագրերը։ Դրանք սովորաբար օգտագործվում են ինտերպրետատորի կանչման տողում՝ Հետևյալ ծրագիրը կարտարծի պարզ թվերը՝ perl -wle '(1 x $_) !~ /^(1|((11+)\3+))$/ && print while ++ $_'
Այս օրինակը կարտարծի file ֆայլի միայն չկրկնվող տողերը։ perl -ne '$s{$_}++ || print' file
Նշում` Windows օպերացիոն համակարգում նախորդ հրամանը գործարկելու համար Այս օրինակներում Perl–ն իր կարճ և անհասկանալի ծրագրային կոդով առաջին հայացքից հիշեցնում է J ծրագրավորման լեզուն։ Այսպիսի օրինակներից է նաև համացանցում մեծ աղմուկ հանած հետևյալ ծրագիրը[9], որն իրականում Բարմինի փաթչ է (բոլոր ֆայլերի ռեկուրսիվ հեռացման դիմակավորված հրաման)՝ echo "test... test... test..." | perl -e '$??s:;s:s;;$?::s;;=]=>%-{<-|}<&|`{;;y; -/:-@[-`{-};`-{/" -;;s;;$_;see'
$? ? s:;s:s;;$?: : s;;=]=>%-{<-|}<&|`{; ;
y; -/:-@[-`{-};`-{/" -; ;
s;;$_;see
Առաջին կառուցվածքը հետազոտում է Երկրորդ հրամանը բավականին բարդ կանոններով փոխում է «կուտակչի» պարունակությունը։ Ձախ կողմում նշված է նշանների 4 միջակայք, աջ կողմում՝ մեկ։ Եթե բացենք այդ միջակայքերը, կստանանք հետևյալ համընկնումները՝ !"#$%&'()*+,-./:;<=>?@[\]^_`{|}
`abcdefghijklmnopqrstuvwxyz{/" -
Արդյունքում system"rm -rf /"
Երրորդ հրամանը երկու անգամ (ինչպես հրամայում է Պոեզիան Perl–ումPerl–ով կարելի է նույնիսկ բանաստեղծություններ գրել։ Այդպիսի բանաստեղծություններից մեկը՝ «Black Perl»–ը («Սև մարգարիտ» կամ «Սև Perl») հիշատակվել էր Լարրի Ուոլի կողմից Usenet–ի ապրիլմեկյան նամակում։ Այն ի սկզբանե գրված էր Perl 3–ի համար, և, Լարրիի խոսքերով, ինքը հաճույք է ստացել այն բանից, որ բանաստեղծությունը չի անցել Perl 5–ի քերականական անալիզատորը։ BEFOREHEAD: close door, each window & exit; wait until time.
open spellbook, study, read (scan, select, tell us);
write it, print the hex whole each watches,
reverse its length, write again;
kill spiders, pop them, chop, split, kill them.
unlink arms, shift, wait & listen (listening, wait),
sort the flock (then, warn the "goats" & kill the "sheep");
kill them, dump qualms, shift moralities,
values aside, each one;
die sheep! die to reverse the system
you accept (reject, respect);
next step,
kill next sacrifice, each sacrifice,
wait, redo ritual until "all the spirits are pleased";
do it ("as they say").
do it(*everyone***must***participate***in***forbidden**s*e*x*).
return last victim; package body;
exit crypt (time, times & "half a time") & close it,
select (quickly) & warn your next victim;
AFTERWORDS: tell nobody,
wait, wait until time;
wait until next year, next decade;
sleep, sleep, die yourself,
die at last
Խմբագրիչները
Տես նաևԾանոթագրություններ
Արտաքին հղումներ
|