ColdFusion
ColdFusion, ինտերպրիտացվող սկրիպտային ծրագրավորման լեզու, որը նախատեսված է HTML կոդի գեներացումը վեբ-սերվերում ապահովելու համար և տվյալների բազային հետ աշխատանքի համար։ Ծրագրավորման այս լեզուն ստեղծվել է Ժերմեն և Ջոզեֆ եղբայրների կողմից, սակայն ներկա պահին ապրանքանիշը ղեկավարում է Adobe ընկերություն։ ColdFusion 1.0-ը թողարկվել է 1995 թվականի հուլիսին Allaire ընկերության կողմից։ Լեզուն անվանվել էր DBML (DataBase Markup Language), սակայն հետագայում վերանվանվել է դառնալով CFML (ColdFusion Markup Language)։ Սկսած 1․5 տարբերակից, ColdFusion-ը ապահովում էր C++-ի հետ համատեղելություն, որը թույլ է տալիս ծրագրավորողներին մշակել հավելումներ լեզվի համար։ Տարիներ անց դա հիմք հանդիսացավ ColdFusion Extension (CFX) Tags-ի ստեղծման համար, ներքին մեթոդ, որը նախատեսված լեզվի համար հավելումների մշակման համար։ Այդ ընթացքում, Allaire սկսեց աշխատել ColdFusion-ի միջուկի փոփոխման վրա, Java («Neo»)-ի օգնությամբ։ Սա պետք է ապահովեր նրա կրոսսպլատֆորմությունը։ 2001 թվականի հունվարի 16-ին Allaire-ը հայտարարեց, որ միաձուլվում է Macromedia-ի հետ։ Միացումից հետո թողարկվեց ColdFusion 5.0 տարբերակը։ 2002 թվականի Macromedia թողարկեց Macromedia ColdFusion MX, անվանելով այն իր մնացած ապրանքանիշների պես։ ColdFusion MX ամբողջությամբ փոփոխված էր և գրված Java 2 Enterprise Edition (J2EE) հիման վրա։ Ինչպես նաև ColdFusion MX-ում տեղադրված էր Macromedia Flash-ի աջակցում։ Տարբերակների պատմություն
Կոդի օրինակ<cfquery name="nameofquery" datasource="odbc_connection" username="simple" password="enough">
SELECT * FROM table
WHERE field = 'whateveryouaresearchingfor'
</cfquery>
<cfoutput query="nameofquery">
#field_from_query#
</cfoutput>
Արտաքին հղումներ
|