Metropolis Software
Metropolis Software, լեհական ընկերություն, որը զբաղվում է համակարգչային խաղերի մշակմամբ։ ՊատմությունMetropolis Software ընկերությունը հիմնադրվել է 1992 թվականին։ 1993 թվականին ընկերության կողմից թողակված՝ «Tajemnica Statuetki» խաղը դարձավ, լեհական առաջին արկածային խաղը։ 1999 թվականին թողարկված՝ «Gorky 17» խաղից հետո ընկերությունը կորցրեց աշխատակիցների մեծ մասին[1]։ 2008 թվականի փետրվարին Metropolis Software ընկերությունը գնվեց CD Projekt Investment ընկերության կողմից[2]։ Metropolis Software գլխավոր տնօրեն՝ Գժերոժ Մեխովսկին այս միացումը անվանեց, որպես շանս ընկերության համար Եվրոպայում ավելի մեծ հայտնություն ձեռք բերելու համար[3]։ Ընկերության փակումը2009 թվականի փետրվարի 26-ին հայտարարվեց, որ Metropolis Software ընկերությունը փակվել է, աշխատակիցները հեռացվել են, իսկ They խաղի մշակումը չեղարկվել[4][5]։ Համաձայն, GameBanshee կայքի տվյալների, որն էլ հայտարարել էր ընկերության փակման մասին, CD Projekt Investment-ի հետ գործարքից հետո Metropolis Software-ը սկսել էր կրճատել աշխատակիցների թիվը՝ 2010 թվականի տվյալներով այդ թիվը հասել էր 10-ի։ Optimus ընկերության հետ գործարքից առաջ, CD Projekt Investment-ը փակեց Metropolis Software-ը և հեռացրեց աշխատակիցներին[6]։ Խաղերի ցանկ
Ծանոթագրություններ
|