Learn to Let Go
Learn to Let Go, ամերիկացի երգչուհի Կեշայի ձայնագրած երգն է։ Վերցված է նրա երրորդ ստուդիական ալբոմից՝ Rainbow–ից (2017)։ Երգը թողարկվեց որպես ալբոմի երկրորդ գովազդային սինգլ։ ԿոմպոզիցիաԿեշան «Learn to Let Go»–ն գրելիս ոգեշնչված է եղել իր ընկերներից մեկով, ով «անցել էր պատկերացրած ամենավատ մանկության միջով»։ Երգը նաև վերաբերում է «Rainbow» ալբոմը գրելիս Կեշայի կրած դժվարություններին[1]։ Երգի մասին ավելի մանրամասն Huffington Post ամսագրին Կեշան ասել է․ «[…] Զարգանալու միակ ճանապարհն անցյալն անցյալ թողնելն է և բաց սրտով առաջ շարժվելը։ Եթե թողնես քո սատանաներին քեզ որսալ, նրանք քեզ միշտ կվորսեն։ Սովորի՛ր քո սխալներից, բայց մի՛ ապրիր նրանցով, և եթե կարծում ես, որ ինչ–որ մեկը քո հանդեպ սխալ է վարվել, ապա թո՛ղ դա լինի նրանց խնդիրը՝ ոչ թե քոնը։ Այնքանով, ինչքանով մեր նախկինը կերտում է մեզ, մենք չենք կարող թույլ տալ, որ այն մեզ սահմանի կամ հետ պահի։ Եվ հատկապես եթե անցել ես ծանր բաների միջով, և մենք բոլորս անցել ենք, ապա չպետք է պահել զայրույթը, քանզի այն թույնի պես մի բան է։ Պետք է սովորել թողնել այդ վատ զգացմունքներն ու առաջ շարժվել»[2][3]։ Կեշան բացատրում է երգի վերնագիրը որպես նրա կյանքի վերջին տարիների մանտրանը[4]։ Տեսահոլովակ«Learn to Let Go» երգի տեսահոլովակը թողարկվեց 2017 թվականի հուլիսի 27–ին։ Հոլովակում Կեշան կիսվում է իր մանուկ հասակի տնային վիդեոներով՝ բնության գրկում վազելիս, երգելիս և խենթի պես պարելիս[2]։ Հիթ–շքերթներ
Ծանոթագրություններ
|