Android Pie[1], Անդրոիդօպերացիոն համակարգի իններորդ տարբերակը։ Համակարգի նախնական տարբերակը թողարկվել է 2018 թվականի մարտի 7-ին[2][3][4][5][6]։ Առաջին բետա տարբերակը թողարկվել է 2018 թվականի մայիսի 8-ին[7], երկրորդ, երրորդ և չորրորդ բետա տարբերակները թողարկվել են համապատասխանաբար 2018 թվականի հունիսի 6-ին[8][9][10][11], 2-ին և հուլիսի 25-ին[12][13][14][15][16][17]։
2018 թվականի օգոստոսին, Գուգլը հայտարարել է, որ կթողարկի Android Pie Go Edition աշնանային տարբերակը, որն Android Pie-ի ավելի քիչ հիշողություն զբաղեցնող տարբերակն է[20][21][22][23][24]։
Հնարավորություններ
Android Pie-ն ունի հետևյալ հնարավորությունները[25]․
Նոր օգտագործվող ինտերֆեյս՝ կարգավորումների արագ մենյուի համար[26],
Ծանուցումների վահանակում ժամը տեղափոխվել է դեպի ձախ[27],
«Դոկն» այժմ ունի կիսթափանց հետին պլան,
Մարտկոցի էկրանապատկերը ծանուցումների վահանակում այլևս նարնջագույն չի երևում,
Սնուցման կարգավորումներում ավելացվել է «Էկրանի պատկեր» կոճակը,
Նոր արգելափակման ռեժիմ, որը մեկ անգամ անջատում է կենսաչափական տվյալները,
Կլորացված անկյուններով ինտերֆեյս,
Նոր անցումներ մի հավելվածից մյուսին անցնելիս կամ հավելվածներում գործողություններ կատարելիս,
Հաղորդագրությունների վերաբերյալ ավելի լիարժեք ծանուցում, որտեղ ամբողջ զրույցը կարող է ստացվել ծանուցման, լայնամասշտաբ պատկերների և խելացի պատասխանների տեսքով,
Էկրանի կտրման աջակցություն,
Բարձրության վերամշակված սլայդեր,
Փորձարարական գործառույթներ (որոնք ներկայումս թաքցված են Feature Flags կոչվող մենյուի մեջ), ինչպիսիք են վերամշակված «Հեռախոսի մասին» բաժինը, Bluetooth-ի ավտոմատ միացումը վարելիս և այլն,
Նոր համակարգային ինտերֆեյս, հիմնված ժեստերի վրա, անցումային ՕՀ, հեռացվել է «տուն» կոճակը և բազմաառաջադրանքային կոճակը,
Ավելացվել է վերամշակված, ծրագրերի հորիզոնական բազմաառաջադրանքային անջատիչը Google-ի որոնման վահանակում և ներկառուցված է ծրագրերի մեջ,
«Digital Wellbeing» ֆունկցիա, որը խոչընդոտում է հեռախոսի ավելորդ օգտոգործումը,
Հեռախոսը առջևի կողմից ներքև շրջելով կանջատվեն ծանուցումները[29],
Ադապտիվ մարտկոց, որն ուժակուտակիչի հզորությունը հասցնում է առավելագույնի, սահմանում է հավելվածների առաջնահերթություն, որոնք օգտատերը օգտագործում է ավելի շատ, քան մյուս ծրագրերը,
Էկրանի լույսի ավտոմատ կարգավորման ֆունցիայի բարելավվածություն, որը փոփոխում է էկրանի լուսավորությունը՝ օգտոգործողի անձնական նախասիրություներից ելնելով,